Գերադասել է մահը

05/11/2005

Նոյեմբերի 3-ին Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատ քաղաքի բնակիչ Յու. Մ.-ն՝ ծնված 22.05.1935-ին, իրենց շենքի մուտքի աստիճանների վրա կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Նա թողել է երկտող այն մասին, որ տառապում է թոքերի անբուժելի հիվանդությամբ, չունի միջոցներ բուժման համար, այդ պատճառով գերադասում է մահը։

Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։