Նոյեմբերի 1-ին ավտովթարի է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալ Սամվել Աղաջանյանը: Վերջինս իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի մեքենայով Երեւան-Կապան մայրուղու 288 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի մասից, գլորվել աջակողմյան ձորը: Վթարի հետեւանքով Աղաջանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ ուղեւոր, 1959թ. ծնված Նարինե Ավագյանը տեղում մահացել է: