Ինքնասպանություն որսորդական հրացանով

05/11/2005

Գեղարքունիքի մարզի Այգեհոն գյուղի իրենց տանը նոյեմբերի 1-ին ինքնասպանություն է գործել 1962թ. ծնված Գեորգի Ա-ն: Վերջինս իր մոտ եղած 1 փողանի որսորդական հրացանով կրակել է սրտին ու տեղում մահացել: Իսկ թողած երկտողում իր արարքը նա պատճառաբանել է աշխատանք չունենալով ու սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով: