Խարդախություններ

05/11/2005

Նոյեմբերի 3-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Աշոտ Միհրանի Իսախանյանին՝ ծնված 1957-ին (բնակվող՝ Հրազդան, Ջրառատ թաղամաս, 460 տուն)։ Վերջինս Կոտայքի մարզում` ներկայանալով որպես ԵԿՄ վարչության գործերի կառավարիչ, մի շարք քաղաքացիներից, մարզի հիմնարկ-ձեռնարկությունների մի շարք աշխատակիցներից խաբեությամբ վերցրել է տարբեր չափի գումարներ, մասնավորապես, Չարենցավանի էլցանցի գլխավոր ինժեներ Աշոտ Ղազարյանից, ստացել է 100.000 դրամ եւ այն յուրացրել, պատճառաբանելով, թե տվյալ գումարները ԵԿՄ վարչության կողմից հատկացվելու են անապահով ընտանիքներին, որոնց զավակները ծառայում են Հայոց բանակում։ Բերման են ենթարկել նաեւ ՀԷԿ-երի շահագործման Գյումուշի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Աբրահամի Սարգսյանին, որից նույն ձեւով կորզել է 50.000 դրամ։ Ոստիկանության Չարենցավանի բաժնի քննչական բաժանմունքում փաստի առթիվ կատարվում է քննություն։