«ԱրմենՏելի» լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ավարտվել են Սեւան քաղաքի անալոգային կայանի բաժանորդային ցանցի թվային կայանին վերամիացման աշխատանքները: Տեղադրվել է նոր թվային կայան 8064 հեռախոսահամար ունակությամբ, որից 5430-ն ակտիվ բաժանորդներ են: Քաղաքի բոլոր մայրուղային մալուխները՝ 300, 400, 500 եւ 600 զույգ ունակությամբ, փոխարինվել են 1000-1200 զույգ ունակությամբ մալուխներով: Ընթացքի մեջ են Սեւանին հարակից Վարսեր (300 հեռախոսահամար ունակությամբ) եւ Լճաշեն (600 հեռախոսահամար ունակությամբ) գյուղերի թվայնացման աշխատանքները: