հասարակություն

Ո՞վ է պատասխանատուն

18.11.2005

Նոյեմբերի 4-ին Բուզանդի 9 հասցեի բնակիչ Լիլյա Ղազարյանը վտարվել էր իր բնակարանից: Նոյեմբերի 5-ին նա իր բարեկամներից մեկի տանը կաթվածահար էր եղել: Նոյեմբերի 16-ին նա մահացավ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` «Ո՞վ է ծեծել տիկնոջը, եւ ո՞վ կարող է լինել մահվան պատճառը»` «Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հարցին ի պատասխան, ՀՀ տարածքային …

կարդալ ավելին

Եվս մի զոհ՝ աչքներդ լույս…

18.11.2005

Մեկ անգամ եւս հաստատվեց «պետական կարիքների համար» իրենց բնակարաններից վտարվածների այն մտայնությունը, որ պետությունն իր քաղաքացիների խնդիրները լուծելու մի ճանապարհ է որդեգրել՝ նրանց մահվան դուռը հասցնել: Նոյեմբերի 4-ին «պետական կարիքների համար» Բուզանդի 9 հասցեի 22 բնակարանից վտարված Լիլյա Ղազարյանը, որին նոյեմբերի 9-ին կաթվածահար տեղափոխել էին հիվանդանոց, երեկ մահացավ: Ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ …

կարդալ ավելին

Երկ քաղաքացիության մասին

18.11.2005

Ինձ երբեմն հարցնում են, թե ինչո՞ւ չեմ գրում սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագծի խնդրահարույց այս կամ այն կետի մասին։ Ասում եմ՝ սահմանադրության մասին ես առհասարակ չեմ գրում։ Հարցնողները վկայակոչում են իմ վերջին հոդվածները։ Ես պնդում եմ, որ սահմանադրության մասին որեւէ տող չեմ գրել։ Նրանք համառում են, թե, օրինակ, երկքաղաքացիությունը կարեւոր հարց է, եւ հաստատ չարժե հանուն …

կարդալ ավելին

Եվս մի կասկածելի գործարք

18.11.2005

ՀՀ կառավարությունը 2005թ. հոկտեմբերի 6-ի «Պետական գույք մասնավորեցնելու մասին» թիվ 1651 որոշմամբ` Կոմիտաս 54 հասցեում գտնվող «Արաբկիր» (նախկին «Պրագա») հյուրանոցի առաջին հարկից 50 քմ մակերեսով տարածք է վաճառել ոմն Գագիկ Գրիգորյանի: Որոշումն ուշագրավ էր նրանով, որ այդ տարածքը Գ.Գրիգորյանին վաճառվել է ընդամենը 2 մլն 279 հազար դրամով, պարզ ասած՝ ընդամենը 5000 դոլարով: Մինչ այդ, փետրվարի …

կարդալ ավելին

Ազատամարտիկը՝ «բոմժի» կարգավիճակում

18.11.2005

«Ազատամարտիկները մեծամասամբ բոմժի կարգավիճակում են էսօր,- ասում է Երասխավանի, Ասկերանի, Աղդամի, Կուբաթլիի, Մեղրիի, Նյուվադիի մարտերի մասնակից երեւանցի Ալբերտ Ավետիսյանը,- մեկ-մեկ որ առիթ է լինում՝ հավաքվում, հիշում ենք պատերազմի ժամանակ իրար հետ քաշած ծանր օրերը, իրար մխիթարում ու սիրտ ենք տալիս»: «88-ից Շարժման մեջ էի, պատերազմի առաջին օրերին, ինչպես բոլորը, ես էլ գնացի իմ պարտքը Հայրենիքիս …

կարդալ ավելին

Ապօրինի երեխաներ չեն լինում

18.11.2005

Ինչ է իրենից ներկայացնում մանկատունը, ինչ է կատարվում նրա պատերի ներսում, ինչ կկարդաք ճակատագրի քմահաճույքին թողնված երեխաների աչքերում։ Հիշում եմ մանկատան սան Աշոտ Պապիկյանին։ Գեղեցիկ, հաղթանդամ տղա էր։ Հանկարծ «հիշել» էր դաստիարակներին եւ հին աշակերտի նման այցելել մանկատուն` երախտիքի իր խոսքն ասելու իր ձեռքը բռնած դաստիարակչուհի ընկեր Վերային թե բժշկուհի Օֆելյային։ Աշոտը նոր էր ոտք …

կարդալ ավելին

Ինքնուս հավատացյալը ու լահմաջոյի գործը

18.11.2005

Վարդանանց փողոցի նախկին կոշիկի տան շենքի բակում, անցորդների աչքից հեռու Արոյի օբյեկտը` լահմաջոյանոցը, մշտապես հաճախորդներով լիքն է։ Հաճախորդները գիտեն, որ այստեղ կարելի է էժան լահմաջո ուտել, թան խմել եւ, որ սա միակ տեղն է, ուր կարելի է դրսից խմիչք բերել։ Բիզնեսի սկիզբը դրվեց 94 թվին, երբ, ինչպես ինքն է ասում, մի տարի ընտանիքը սոված մնաց։ …

կարդալ ավելին

Ինչպես են տպագրվում թերթերը

18.11.2005

Մամուլի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է գոնե մեկ անգամ ականատես լինի, թե իր թերթն ինչպես է արտադրվում եւ որքան մարդ է այդ ապրանքի վրա աշխատում: «Տիգրան Մեծ» հրատարակչությունն արտադրություն է, որտեղ լույս են տեսնում մեծ թվով թերթեր, իսկ աշխատակիցները բավականին խնամքով են վերաբերվում իրենց արտադրած ապրանքին: Ի դեպ, տպարանի աշխատակիցներն իրավունք չունեն գոնե մեկ հատ թերթ …

կարդալ ավելին

Ե՞րբ է գալու աշխարհի վերջը

18.11.2005

Օրերից մի օր Ձեր դուռը ծեծում են։ Բացում եք եւ տեսնում կոկիկ հագնված, վայելուչ արտաքինով երկու հոգու։ Չեք հասցնում հարցնել, թե ովքեր են, երբ նրանցից մեկն ասում է. «Բարեւ ձեզ, մենք եկել ենք Ձեզ պատմելու այն իշխանության մասին, որը երկրի վրա դրախտ կհաստատի»։ Մինչ դուք կհասցնեք ինչ-որ բան ասել, մյուսն արագ-արագ արտասանում է Աստվածաշնչի միջից …

կարդալ ավելին

ԶԼՄ-ներից ո՞վ է «այո» կամ «ոչ» քարոզում

18.11.2005

Մոնիտորինգը սկսվել է նոյեմբերի 5-ից եւ շարունակվելու է մինչեւ 25-ը ներառյալ: «Մամուլի ակումբի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ մոնիտորինգի նպատակը Սահմանադրության փոփոխությունների նոյեմբերի 27-ին նախատեսված հանրաքվեի նկատմամբ ԶԼՄ-ների ուշադրության աստիճանը որոշելն է եւ, թե որքանո՞վ համարժեք են ԶԼՄ-ները հասարակությանը տեղեկացնում առաջիկա հանրաքվեի, սահմանադրական փոփոխությունների մասին: Մոնիտորինգի համար ընտրվել է ընդամենը 4 հեռուստաընկերություն՝ «Հանրային հեռուստատեսություն», «ԱԼՄ», …

կարդալ ավելին

Չե՞ն մոլորվել

16.11.2005

Չեխիայի Կասլավ ռազմաօդային կայանի Jas-39 Gripen 2 ինքնաթիռները կիրակի օրն օգնել են Չեխիայի օդային տարածքում ցամաքային ծառայությունների հետ ռադիոկապը կորցրած հայկական Airbus A 320 ինքնաթիռին: Չեխական CTK գործակալությանը ռազմաօդային կայանի խոսնակ Միխալ Պրեյզեկը հայտնել է, թե NATO-ի արտակարգ իրավիճակների համակարգի Jas-39 Gripen 2 ինքնաթիռները հայտնաբերել են 11կմ բարձրության վրա թռչող հայկական օդանավ եւ ուղեկցել շուրջ …

կարդալ ավելին

Քավորի նվերը` դժբախտության պատճառ

16.11.2005

Այսօր քաղաքացիներին իրենց բնակարանից վտարում են ոչ միայն Երեւանում, այլեւ` Գյումրում: Երեկ մի խումբ գյումրեցիներ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք ավելի քան 30 տարի բնակվում են Գյումրիի Անկախության հրապարակում գտնվող նախկին փոստատան շենքի մի մասում: Նրանց պատմելով, 2002 թ. Գյումրիի նախկին փոստատան շենքը, որ երկրաշարժից հետո վթարային էր դարձել, Շիրակի նախկին …

կարդալ ավելին

Թիկնազորի պետը նաեւ ջայլամ է բուծում

16.11.2005

Ավելին, ԱԱԾ աշխատակիցներն իրավունք չունեն ծառայությունը համատեղել այլ վճարովի աշխատանքի հետ, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվելուց, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է ծառայողական անհրաժեշտության հետ): ՀՀ նախագահի Անվտանգության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանն Արարատի մարզի Ջրաշեն գյուղում հսկայական տարածությամբ մի անասնաբուծական ֆերմա ունի, որտեղ բազմացվում են …

կարդալ ավելին

Կորեայի ձորը քարտեզից դուրս են հանել

16.11.2005

«Գյումուշ ԳԷՍ-ն այստեղ թունել էր դնում, տարբեր տեղերից մասնագետներ հավաքեցին, բերեցին, 1945 թվին էլ էս բարաքները սարքեցին, որ մարդիկ ապրեն ու աշխատեն,- պատմում է 75-ամյա Հակոբ Հակոբյանը: -Թունելը սարքելուց հետո մասնագետների մի մասը գնաց, մյուս մասն էլ մնաց ու տնավորվեց այստեղ: Ամեն մի ընտանիք ունեցավ չորս-հինգ երեխա, սրանք էլ մեծացան, ամուսնացան, իրենց երեխաներն ունեցան ու …

կարդալ ավելին

Հոլանդական «բարեգործություն»

14.11.2005

Շաբաթ գիշեր Հոլանդիայի շրջաններից մեկի հասարակական տների այցելուների թիվը գերազանցել է 2000-ը: Դա պայմանավորված է եղել յուրատիպ «բարեգործական» ակցիայով: Զվարճանքների հաստատությունների շահագործման ընկերակցությունը կազմակերպել էր «բաց դռների օր» եւ մտադիր է աշխարհում նախադեպը չունեցող այս միջոցառումը դարձնել ավանդույթ: Հիշեցնենք, որ այս երկրում մարմնավաճառությունն օրինականացվել է 2000թ. հոկտեմբերի 1-ին:

կարդալ ավելին

Սիբիրյան խոցը հերքվեց

14.11.2005

Օրերս Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել էր մի դեպք, որը վերագրում էին սիբիրյան խոցի: Երեկ հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը հերքեց այս փաստը: «Մենք այսօր ստացել ենք մանրէաբանական հետազոտությունների արդյունքները, որոնք մերժում են սիբիրյան խոցի առկայությունը, իսկ հիվանդի վիճակը հետզհետե լավանում է»,- ասաց Վ. Դավիդյանցը:

կարդալ ավելին

«Տարեգիրը»՝ տպագիր

14.11.2005

Նոյեմբերի 15-ից լույս կտեսնի «Տարեգիր» շաբաթաթերթը, որը մինչ օրս ընթերցողներին հայտնի էր իր էլեկտրոնային տարբերակով: Շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է Վասակ Դարբինյանը:

կարդալ ավելին

Հուշարձանը պղծվել է

14.11.2005

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում նոյեմբերի 10-ին պղծվել է «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերին» հուշարձանը, որն ընկալվում է նաեւ իբրեւ հայ-ռուսական բարեկամության հուշարձան: Սա այս տարվա ընթացքում նմանատիպ արդեն երրորդ դեպքն է: «Կան ուժեր, որոնց ձեռնտու է հայ-ռուսական բարեկամության հուշարձանի ոչ թե գոյությունն, այլ ավերակները: Այդ դեպքում թող ավերակներն էլ մնան»,- ըստ Ստավրոպոլի «Երկրամաս» թերթի` …

կարդալ ավելին

Շենքի հիմքը ջրի մեջ է

14.11.2005

Էրեբունի համայնքի Խաղաղ Դոն 12 շենքի նկուղը ավելի քան 10 տարի ջրի մեջ է: Բնակիչները շենքը փրկելու հույսով անընդհատ դիմել են թաղապետարանի, համատիրության, ջրմուղի եւ այլ կառույցների օգնությանը, սակայն ջուրն այդպես էլ չի ցամաքել: Բնակիչների ահազանգի հետ կապված դիմեցինք Էրեբունի համայնքի թաղապետարան: Զանգերին պատասխանող աշխատակցուհիներն անընդհատ տեղեկացնում էին, որ ոչ թաղապետն է տեղում, ոչ նրա …

կարդալ ավելին

Սպանություն Գլենդելում

14.11.2005

Արդեն մի քանի օր է, ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են Լոս-Անջելեսում տեղի ունեցած զարհուրելի սպանության մասին: Լոս-Անջելեսում լույս տեսնող «Ժամանակ» թերթի փոխանցմամբ՝ Գլենդելի ոստիկանության տվյալների համաձայն` սպանված աղջկա՝ Օդեթ Ծատուրյանի եւ նրա ընկերոջ համատեղ կյանքում նախկինում եւս բռնարարքներ են եղել: Քննությամբ պարզվել է, որ 24-ամյա գլենդելցի Օդեթ Ծատուրյանին սպանել է նրա ընկերը՝ Արթուր Խանզադյանը: Նրանց վերջին …

կարդալ ավելին