հասարակություն

Մեկն էլ լինի՝ փրկարարներին փրկի

03.12.2005

Այս կոսմետիկ փոփոխությունները դժվար թե սույն ծառայությանը որեւէ օգուտ տան, բայց որ ղեկավարները որոշել են այս ոլորտը տեխնիկական, իրավական, կադրային առումով զինել, մեզ ոչ միայն տեղեկացնում, այլ հավատացնում է ԱԻՎ պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը: Իսկ այն, որ մեր փրկարարները, մասնավորապես՝ հրշեջ-ծառայողները ուշ են դեպքի վայր հասնում, կամ դեպքի վայր հասնելուց հետո պարզում են, որ մեքենան …

կարդալ ավելին

Սակավահո՞ղ է, արդյոք, Հայաստանը

03.12.2005

Ստորեւ ներկայացվող աղյուսակը 2003թ. ամռանը դրվել է ՀՀ նորանշանակ գյուղնախարարի աշխատասեղանին: Նպատակը մեկն էր. հնարավորինս նպաստել երկրի կայացման որոշիչ ոլորտներից մեկում երբեմնի վաստակաշատ մանկավարժի գործունեությանը: Վստահ էի, որ նա անչափ պատասխանատու այդ պաշտոնը ստանձնել էր կուսակցական ընկերների որոշակի ակնկալիքների արդյունքում։ Աղյուսակը տեղադրված էր ծավալուն մի ուսումնասիրությունում, թող որ կազմված սիրողական մակարդակով, ուր փորձ էր արվել …

կարդալ ավելին

Հայաստան եւ Ադրբեջան. մնացածները

03.12.2005

Նինա Մեհդիեւան եւ նրա դուստր Նաիրին իրարից բաժանվել են 1989թ.: Ողջ ընտանիքն այն ժամանակ համոզված էր, որ շուտով բոլորը նորից միասին կլինեն: Նաիրին հիշում է իր խորթ հորը՝ Ալի Մեհդիեւին, որի աչքերին արցունքներ էին, երբ ինքը Բաքվից Հայաստան էր տեղափոխվում: «Նա գրկեց ինձ ու աղջկաս եւ ասաց, որ մենք կրկին միասին կլինենք 5-6 ամիս հետո»,-հիշում …

կարդալ ավելին

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

03.12.2005

Նախօրեին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրներին «սփոփեց» ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի նոր շենքի բացմամբ: Նոր շենքը գտնվում է Ավանում: Կենտրոնում կգործեն ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատոր նոր ենթակառուցվածք, բժշկական սպասարկման, օգնության եւ մի շարք այլ բաժիններ, ուսումնական կենտրոն: Այս ամենը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման …

կարդալ ավելին

Թունավորման դեպքեր

02.12.2005

Հայաստանում ցրտերը սկսվելու առնչությամբ հաճախակի են դարձել գազից թունավորման դեպքերը: Նոյեմբերի 25-ին, ժամը 09.45-ին գազի խողովակից արտահոսքի հետեւանքով թունավորումով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչներ 1927 թ. ծնված Հասմիկ եւ 1920 թ. ծնված Մացակ Մարիկյանները: Վերջինս մահացել է, իսկ Հ. Մարիկյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նոյեմբերի 26-ին, ժամը 04.10-ին …

կարդալ ավելին

Շտապեք օրինականացնել

02.12.2005

Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը մայրաքաղաքի բոլոր այն բնակիչներին, ովքեր ինքնակամ շինությունների սեփականացման խնդրով դիմել եւ վճարում են կատարել քաղաքապետարան, բայց մինչ օրս չեն ստացել իրենց հատակագծերը, երեկ հիշեցրեց շտապել, քանի որ ՀՀ վարչապետի որոշմամբ` մինչեւ 2006թ. մարտի 1-ն է ողջ հանրապետության տարածքում Կադաստրի պետական կոմիտեի մարմիններին թույլատրվել գրանցել դրական որոշված շինությունները: Ըստ խորհրդականի՝ …

կարդալ ավելին

1000-ից` 416-ը

02.12.2005

2005 թ. միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է Կոնդ թաղամասի 416 տների բնակիչների իրավունքը ճանաչել որպես հին կոնդեցիների: Սա նշանակում է, որ 1000 տներից միայն 416 մարդ կստանա սեփականության ճանաչման վկայական: Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանի խոսքով՝ դեռեւս 1952թ. քաղսովետի գործկոմն այդ տների սեփականության վկայականների վրա կլոր կնիքով դրոշմել է որպես անօրինական տարածքներ:

կարդալ ավելին

Ավտովթար

02.12.2005

Նոյեմբերի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում` վարելով իր ՎԱԶ 21-06 մակնիշի 45ՕՏ994 պետհամարանիշի ավտոմեքենան, դեպի Գյումրի ընթանալիս, ընդհարվել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող ԿամԱԶ մակնիշի 197ՏԼ24 պետհամարանիշի բեռնատարին, ինչի հետեւանքով` Գյումրիի բնակիչներ ՎԱԶ 21-06 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Պարույր Գուրգենի Կարախանյանը (ծնված 28.11.1958թ.) եւ …

կարդալ ավելին

Ձյունաշողի առեղծվածը

02.12.2005

Լոռու մարզի Ձյունաշող գյուղի գյուղապետ Ավագ Վարդանյանին նոյեմբերի 9-ի առավոտյան ժամը 9.30-ի սահմաններում հարազատները մահացած գտել են սեփական անասնագոմում: Մահվան պատճառը եղել է ավտոմատից արձակված կրակահերթը: Դեպքի վայր ժամանած Տաշիրի Ոստիկանության օպերատիվ խումբը գոմում գտել է ԸԽհ-ձ տեսակի ինքնաձիգ, որից մեկ կրակահերթով արձակված երեք փամփուշտներն էլ եղել են մահվան պատճառը: Գործը քննում է Տաշիրի դատախազությունը: …

կարդալ ավելին

Ճշմարտությունը մեկն է

02.12.2005

Հավանաբար այդպես են մտածում նաեւ այդ տարածքն իրացնող «Վիզկոն» ՍՊԸ ներկայացուցիչները: Բնակիչները մտածում են, որ կառուցապատողները եւ հարկադիր կատարողներն իրենց ժամանակավոր հանգիստ են տվել, որպեսզի հանրաքվեի խաղաղ մթնոլորտն ավելորդ դժգոհություններով ու ակցիաներով չպղտորեն: Իսկ «Վիզկոնում» սպասում էին եւ՛ հանրաքվեին, եւ՛ դեպքերի նոր դասավորությանը: Բանն այն է, որ «Վիզկոնը» եւ փոխտնօրեն Պավլիկ Անդերսոնը բնակիչների սպառնալիքներից վախեցել …

կարդալ ավելին

Սպանություն՝ սպիտակ խալաթներով – 2

02.12.2005

Մեր թերթի նախորդ համարում տպագրել էինք «Սպանություն՝ սպիտակ խալաթներով» հոդվածը, որը 2005թ. ապրիլի 14-ին 28-ամյա Սյուզաննա Բադալյանի՝ երկրորդ զավակի ծննդաբերության ժամանակ մահացության մասին էր: Դեպքը կատարվել էր Էրեբունի բժշկական կենտրոնի ուռոլոգիայի բաժնի վիրահատարանում: Մահվան պատճառը կեսարյան հատմամբ ծննդաբերության վիրահատությունից անմիջապես հետո նախաձեռնած երիկամի վիրահատությունն էր, որն ինքնագլուխ կերպով կատարել է Էրեբունի բժշկական կենտրոնի ուռոլոգիայի բաժամունքի …

կարդալ ավելին

Հավաքվել է 7 մլն 700 հազար դոլար

27.11.2005

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2005»-ում ԼՂՀ Մարտակերտի շրջանի վերականգնումն իրագործելու համար նախատեսվում էր ապահովել 7-7,5 մլն դոլարի նվիրատվություն: Հավաքվել է 7 մլն 700 հազար դոլարից ավելի նվիրատվություն: Խոշոր բարերարներից ներդրում ունեցավ Լուիզ-Սիմոն Մանուկյանը՝ 1 մլն դոլար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ 250 հազար դոլար: Հայաստանն ու Արցախը միասին ապահովեցին 1 մլն 200 հազար դոլար: Ֆրանսիան, …

կարդալ ավելին

Գողություն օդո՞ւմ

27.11.2005

Նոյեմբերի 5-ին Երեւանի բնակիչ Հ. Ա.-ն Երեւանից գործուղման է մեկնում Զալցբուրգ՝ օգտվելով «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ծառայություններից: Իր բեռը նույն ինքնաթիռով չի «թռնում»: Նոյեմբերի 8-ի առավոտյան այն օդանավակայանից տաքսիով ուղարկում են Հ. Ա.-ին: Սակայն վերջինս զարմանքով հայտնաբերում է, որ ճամպրուկը վնասված է, կողպեքը՝ կոտրված, հագուստը՝ խառնված, իսկ ճամպրուկից բացակայում են կես լիտրանոց շշով 3 կոնյակ եւ …

կարդալ ավելին

Ակցիա՝ հանուն հացադուլավորի

27.11.2005

Երեկ շուրջ 14 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Արդարադատության նախարարության շենքի մոտ՝ ի պաշտպանություն 103 օր հացադուլ հայտարարած Ռազմիկ Սարգսյանի: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին նախկին զինծառայող Ռազմիկ Սարգսյանին (որը մեղադրվում է մեկ այլ զինծառայողի սպանության համար) ազատել նախնական կալանքից եւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ: Արդարադատության նախարարությունից ակցիայի մասնակիցներին երեկ խոստացան մինչեւ երկուշաբթի …

կարդալ ավելին

Անվճարին չեն հավատում

27.11.2005

Արդեն ավանդույթ է դարձել այն, որ Առողջապահության նախարարությունը բնակիչներին քաղաքական նշանակության որեւէ ընտրությունից առաջ անվճար բուժսպասարկման բաց դռների օր է հայտարարում: Այս անգամ էլ է բաց դռների օր հայտարարվել հանրաքվեից առաջ՝ նոյեմբերի 24-25-ը: Թե բուժաշխատողները, թե բնակիչները գիտեն, որ այդպիսի ակցիաներն ինքնանպատակ չեն: Այս երկու օրերին հանրապետության բոլոր պոլիկլինիկաները լծվել են ազգանպաստ այս գործին: Թվում …

կարդալ ավելին

Ինչի՞ համար ենք վճարում

27.11.2005

Ձեզանից որեւէ մեկը փող կծախսի՞՝ գնելու համար մի բան, որը նրան պետք չի գալու։ Իհարկե, ոչ (եթե, իհարկե, այլ հանգամանքներ չկան, ասենք՝ նրան չեն ստիպում)։ Իսկ այնպիսի բան, որը նրան վնա՞ս է. առավել եւս՝ ոչ։ Օրինակ, եթե դուք ծանր ռոք կամ որեւէ այլ երաժշտություն չեք սիրում (ավելին, այն ազդում է ձեր նյարդերի վրա), ապա չեք …

կարդալ ավելին

Դաժան մահ

27.11.2005

Նոյեմբերի 24-ի ժամը 20.00-ի սահմաններում անհատ ձեռներեց Նորիկ Սամսոնի Տոնոյանը ոստիկանության Էջմիածնի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 19.20-ի սահմաններում իրեն պատկանող քարերի մշակման արտադրամասում, որը գտնվում է Մարգարա-Երեւան ճանապարհին, արտադրամասի աշխատակից` հղկող, Սերժիկ Շաքրոյի Գեւորգյանը (ծնված 10.08.1959թ.), անզգուշորեն ընկել է քար կտրող հաստոցի պտտակի վրա եւ տեղում մահացել։ Էջմիածնի դատախազությունը կատարում է …

կարդալ ավելին

Կեղծ անձնագիր

27.11.2005

Նոյեմբերի 24-ին Կոտայքի մարզային դատախազությունից ոստիկանության Նաիրիի բաժին նյութեր են ստացվել այն մասին, որ Թելման Քյարամի Մհոյանը (ծնված 26.04.83թ.) իր եղբոր՝ Ռաշիդ Մհոյանի (ծնված 1086թ.) փոխարեն կցագրման է ներկայացել Նաիրիի Զինկոմիսարիատ եւ ստացել է ծանուցագիր 2004թ. հոկտեմբերի 10-ին զորակոչի ներկայանալու համար: Պարզվել է, որ Թ. Մհոյանն իր լուսանկարով ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժնի անցագրային ծառայություն …

կարդալ ավելին

Դեպքեր Արմավիրում

27.11.2005

Նոյեմբերի 24-ին Ոստիկանության Արմավիրի բաժին Արմավիրի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ են տեղափոխվել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչներ` Արթուր Բագրատի Բագրատյանը (ծնված 22.08.1972թ.)` ձախ այտի վնասվածքով, եւ Դավիթ Գրիգորի Գալստյանի (ծնված 10.07.1979թ.) դիակը` կրծքավանդակի ձախ շրջանում ստացած վնասվածքներով։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 7 կմ …

կարդալ ավելին

Մրցանակաբաշխություն. «Երեխաները հայ լրագրողի աչքերով»

27.11.2005

Հասարակայնության PR մասնագետների հայաստանյան ասոցիացիան (APRA) եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը (UNICEF) նախաձեռնել են «Երեխաները հայ լրագրողի աչքերով» թեմայով մրցանակաբաշխություն: Մայիսի 1 – հոկտեմբերի 30-ը հանրապետական նշանակության էլեկտրոնային եւ տպագիր մամուլին հետեւելով՝ PR ասոցիացիայի փորձագետներն ընտրել են այն լրատվամիջոցները եւ լրագրողներին, որոնք առավել հետեւողական են անդրադարձել երեխաներին վերաբերող թեմաներին: Մոնիտորինգի արդյունքների վերջնական գնահատումն իրականացրել …

կարդալ ավելին