Թունավորման դեպքեր

02/12/2005

Հայաստանում ցրտերը սկսվելու առնչությամբ հաճախակի են դարձել գազից թունավորման դեպքերը: Նոյեմբերի 25-ին, ժամը 09.45-ին գազի խողովակից արտահոսքի հետեւանքով թունավորումով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչներ 1927 թ. ծնված Հասմիկ եւ 1920 թ. ծնված Մացակ Մարիկյանները: Վերջինս մահացել է, իսկ Հ. Մարիկյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նոյեմբերի 26-ին, ժամը 04.10-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչներ 1968 թ. ծնված Զարիկ Սուքիասյանը, 1989 թ. ծնված Սիրանույշ Կարապետյանը եւ 1992 թ. ծնված Վարդուհի Կարապետյանը գազի վառարանի շահագործման կանոնների խախտման հետեւանքով առաջացած շմոլ գազից ստացել են թունավորում եւ տեղափոխվել Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց: Տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: