«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2005»-ում ԼՂՀ Մարտակերտի շրջանի վերականգնումն իրագործելու համար նախատեսվում էր ապահովել 7-7,5 մլն դոլարի նվիրատվություն: Հավաքվել է 7 մլն 700 հազար դոլարից ավելի նվիրատվություն: Խոշոր բարերարներից ներդրում ունեցավ Լուիզ-Սիմոն Մանուկյանը՝ 1 մլն դոլար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ 250 հազար դոլար: Հայաստանն ու Արցախը միասին ապահովեցին 1 մլն 200 հազար դոլար: Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Պորտուգալիան եւ Իսպանիան ապահովեցին 1 մլն 200 հազար դոլար: Լիբանանի հայ համայնքն ապահովել է 100 հազար դոլար, Արգենտինայինը՝ 51 հազար դոլար, Մեծ Բրիտանիայինը՝ 31 հազար դոլար: Նվիրատվությունները շարունակվում են: