Դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ինքնասպանության 11 դեպք։ Դեկտեմբերի 4-ին Ոստիկանության Դիլիջանի բաժին Դիլիջանի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ եւ աջ ձեռքերի երակները կտրված վիճակում իրենց մոտ են տեղափոխել Դիլիջան քաղաքի բնակիչ Լ. Գ.-ին։ Վերջինս տանը երկտող է թողել այն մասին, որ ինքն անկողնային հիվանդ է, սոցիալապես անապահով եւ, …
կարդալ ավելինԱրդեն մի քանի օր է, ինչ խառնաշփոթ է ստեղծվել Երեւանի «Արմենիա» միջազգային օդանավակայանում: Շատերը, թռիչքի բացակայության պատճառով, 3 օր է, ինչ հնարավորություն չունեն Մոսկվայից վերադառնալ: Պատճառը մառախլապատ եղանակն է: Ինչպես տեղեկացանք Հայաստանի պետական հիդրոօդերեւութաբանական եւ մոնիտորինգի ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնից, մոտակա օրերին մառախուղը կշարունակվի հանրապետության լեռնանցքներում եւ ցածրադիր գոտիներում: Քանի որ «Արմենիա» օդանավակայանը տեղակայված է …
կարդալ ավելինԲարեւ իմ շատ սիրելի Սաթիկ ջան Արդեն մեկ տարուց ավելի սիրով ու գորովանքով հետեւում եմ քո խմբագրած թերթի հաղթարշավին: Այսքան կարճ ժամանակում ոչ մի թերթ այսքան առաջ չէր գնացել եւ այսքան հմուտ ու գործիմաց փորձագետ ու լրագրող իր շուրջը չէր հավաքել: Արտակարգ իրավիճակներն ու դրանց խնդիրներով զբաղվող Արտակարգ իրավիճակների վարչությունն էլ ձեր տեսադաշտից դուրս չեն …
կարդալ ավելինԱրհեստական բեղմնավորման եղանակով երեխա ունենալն այլեւս ոչ մեկին չի զարմացնի: Պարզապես այն համարվում է թանկ հաճույք: Հայաստանում նույնպես արհեստական ճանապարհով երեխա ունենալը որոշ ընտանիքների համար փրկություն է դարձել: Չամուսնացած հայ կանայք էլ մեծամասամբ առանց բարդույթների արդեն կարողանում են այս եղանակով երեխա ունենալ: Իսկ արհեստական բեղմնավորումից հետո հղիանալու հավանականությունը բժիշկները համեմատում են բնական եղանակով հղիանալու հետ: …
կարդալ ավելինԿովկասի ողջ տարածաշրջանում բախումների հետեւանքով տեղահանվածների թիվը հասնում է 1,5 մլն-ի: 2005թ. Սոչիում ստեղծված հ/կ-ների CRINGO Կովկասյան ցանցը, որ զբաղվում է փախստականների եւ բռնի տեղահանվածների խնդիրներով, միավորում է 75 անկախ, ոչ առեւտրային, ապաքաղաքական կազմակերպություններ: Անցած շաբաթ Կովկասի ողջ տարածքում այս 75 կազմակերպությունները հանդիպումներ են անցկացրել որոշումներ ընդունող ավելի քան 400 անձանց հետ՝ նպատակ ունենալով վերջիններիս …
կարդալ ավելինԳյումրեցի 20-ամյա Ռազմիկ Սարգսյանը 4 տարեկանում մնացել է երկրաշարժի փլատակների տակ: Հիվանդանոցում այն ժամանակ նրա կյանքը մի կերպ փրկել են, սակայն այսօր այն դարձյալ վտանգի տակ է: Բայց այս անգամ պատճառը ոչ թե երկրաշարժն է, այլ մեր երկրի վարչակարգը: Ռ. Սարգսյանի դատապաշտպանները, անկախ բժիշկները եւ հասարակական դիտորդները երեկ ասուլիս էին հրավիրել: Դատապաշտպան Զարուհի Փոստանջյանն ասաց, …
կարդալ ավելին«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից վերջերս կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է 7,5 մլն դոլար: Այս մասին երեկ հայտնեց հիմնադրամի նախագահ Նաիրա Մելքումյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի հավաքվել էր 11,5 մլն դոլար: Չնայած անցած տարվա համեմատ գումարը զգալի քիչ է հավաքվել, բայց տիկին Մելքումյանն այս տարվա հեռուստամարաթոնի արդյունքներից շատ գոհ էր եւ աննախադեպ էր համարում այն առումով, …
կարդալ ավելինՂարաբաղում հետաքրքիր մարդկանց պակաս չի զգացվում։ Ցանկացած մարդու հետ զրույցի բռնվելիս կարող ես այնպիսի կերպարներ հայտնագործել, որպիսիք ստեղծելու համար ամենահմուտ վիպասաններն անգամ մեծ ջանք ու ժամանակ կծախսեին։ Նրանց մտքերը շատ կտրուկ են, հումորը` շատ յուրօրինակ՝ հաճախ լուրջ խոսքից չտարբերվող, իսկ երկխոսություններն ավելի շատ նման են մենախոսության։ Տիկին Ամալյային կամ, ինչպես Մարտակերտում են նրան կոչում՝ Ամալյա …
կարդալ ավելինԺամագործ Ժորա Հովհաննիսյանը լավ արհեստավոր է, հաճախորդները չեն դժգոհում: Եթե իրենք այդ մասին չպնդեն էլ, դա պարզ երեւում է՝ որովհետեւ Ժ. Հովհաննիսյանն արհեստանոց չունի, աշխատանքի կոնկրետ վայր չունի, բայց նրան էլի շարունակում են փնտրել ու գտնել: Ժորա Հովհաննիսյանի արհեստանոցն, այսպես ասած, իր մեքենան է, որ կանգնում է Աբովյան փողոցի վրա: Մարդն իր սեփական ավտոմեքենայի վրա …
կարդալ ավելինԴեկտեմբերի 1-ին ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում կայացած նիստը ծանր հետեւանքներ ունեցավ: Հիշեցնենք, որ քննվում էր սպանության մեջ մեղադրվող 15 տարվա ազատազրկման դատապարտված զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի գործը: Տղաներն իրենց անմեղությունն ապացուցելու համար գտնվում են հացադուլի մեջ, իսկ Ռազմիկ Սարգսյանն ամեն պահի կարող է մահանալ: 20-ամյա երիտասարդին կրկին քարշ …
կարդալ ավելինՆոյեմբերի 30-ին ՀՀ Մաքսային պետական կոմիտեի Հետախուզության բաժնի աշխատակիցներն օպերատիվ միջոցառումների արդյունքում Բագրատաշենի մաքսային կետում խուզարկության են ենթարկել Երեւանի բնակիչ Կարեն Վարդանովի անձնական օգտագործման «Օփել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ եղել է ուղեւոր՝ Վրաստանի քաղաքացի Արտյոմ Աշոտյանը: Վերջինս ավտոմեքենայի զննման ժամանակ դիմել է փախուստի: Խուզարկության ընթացքում ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել եւ առգրավվել են «Մակարով» մակնիշի երեք …
կարդալ ավելինԱնցած տարի պատվերով մի գործ թարգմանելիս դեմ առա «էվոլյուցիա» շատ հայտնի բառին ու որոշեցի դա էլ անպայման թարգմանել, քանի որ պատվիրատուն գործն ինձ էր վստահել ու ինձ էր տվել պատվերը։ Բառարան բացելն իմաստ չուներ։ Առանց բացելու էլ գիտեի, որ այնտեղ «էվոլյուցիայի» դիմաց նույն բառն է գրած լինելու։ Ու չնայած պատվիրատուն դժվար թե բողոքեր էվոլյուցիան էվոլյուցիա …
կարդալ ավելին«Ես պարտավոր եմ փոխանցել ուրիշներին այն ամենն, ինչ ինձ պատմում են, սակայն հավատալ այդ ամենին` ամենեւին պարտավոր չեմ»: Հերոդոտ, հին հունական պատմաբան Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ ի սկզբանե հակված է հավատալ բոլորին եւ այն ամենին, ինչ տեսնում եւ լսում է: Օրինակ, երեխան երբեք չի կասկածում իր ծնողին, երբ վերջինս նրան խոստանում է խաղալիք գնել, որպեսզի …
կարդալ ավելինԵրեւանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակում կայացել է «Եվրոպայի խորհրդին առնչվող տերմինների եւ արտահայտությունների անգլերեն-հայերեն բառարանի» շնորհանդեսը: 2000 տպաքանակով հրատարակությունը նախատեսված է ուսանողների, լրագրողների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար:
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից սպանության հոդվածով մեղադրվող 15 տարվա ազատազրկման դատապարտված 3 զինծառայողների` Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի դատական նիստը: Հիշեցնենք, որ 2003թ. դեկտեմբերի 24-ին ԼՂՀ ՊԲ Մարտակերտի շրջանի Մադաղիսի թիվ N զորամասից անհետացել էին շարքային զինծառայողներ Մովսես Մկրտումյանը եւ Ռոման …
կարդալ ավելինԿարամելի Հարութը, նույն ինքը՝ ԱԺ պատգամավոր հանրապետական Հարություն Կարագյոզյանը, քաղաքապետարանից աճուրդով գնած 3500 քմ հողը օգտագործողներից խլելու համար մոտ մեկ տարի համբերեց: Համբերության բաժակը լցվեց Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեից անմիջապես հետո: Եվ երեքշաբթի ժամը 15-ի սահմաններում նրա կողմից վարձած բանվորները ԴԱՀԿ ծառայողների ներկայությամբ հողին հավասարեցրին այդ տարածքի մոտ 120 պտղատու ծառեր: Քանաքեռ-Զեյթուն համայնքին պատկանող, Թբիլիսյան խճուղուն …
կարդալ ավելինԿոնդում ընդհանուր առմամբ հաշվառված 1000 շինություններից միայն 416-ը որեւէ կարգավիճակ չունեին: Եթե նկատի ունենանք այն փաստը, որ Երեւանի քաղաքապետարանն արդեն ճանաչել է այս 416 տների նկատմամբ բնակիչների սեփականության իրավունքները, կարելի է ասել, որ Կոնդի խնդիրը լուծվեց: Մնում է՝ բնակիչները դիմեն կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» ստորաբաժանում՝ ստանալու սեփականության իրավունքի գրանցման վկայականները: Ըստ քաղաքապետարանի՝ Կոնդում …
կարդալ ավելինՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախություն կատարելու կասկածանքով օրեր առաջ ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ 1980թ. ծնված «Վ. Վ. Սաիտ» ՍՊԸ տնօրեն Վարդան Վարդանյանը: Վերջինս զբաղվել է բնակարանների, անշարժ գույքի առք ու վաճառքով: Քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա մի լիբանանահայից խաբեությամբ վերցրել …
կարդալ ավելինԻրանի մի քաղաքացի դատարանի կողմից դատապարտվել է նախկին կնոջը 10.000 տարի ալիմենտ վճարելու: Իրանի «Ընտանեկան օրենսգրքի» համաձայն՝ մինչեւ ամուսնանալն ամուսինները պայմանագիր են կնքում, որտեղ հարսնացուն նշում է, թե ամուսնալուծության դեպքում որքան գումար պետք է ամուսինը վճարի: Տվյալ դեպքում կինը պահանջել է, որ ամուսինն իրեն 15 մլն դոլար վճարի ոսկեդրամներով: Դատարանը բավարարել է կնոջ հայցը, եւ …
կարդալ ավելինՀանրաքվեի օրը դատարկ փողոցներից վերադառնում ես տուն, երեկոյան միացնում հեռուստացույցը։ Արտակ Ալեքսանյանը «Հայլուրի» նոյեմբերի 27-ի կեսգիշերվա թողարկման ժամանակ, երբ ներկայացնում է հանրաքվեի արդյունքները, իր գործընկերոջը Գյումրիից հարցնում է՝ ձյուն է տեղացել, կարո՞ղ է այն ազդել ընտրությունների արդյունքների վրա, ձյունը չի՞ խոչընդոտել մարդկանց ակտիվությանը։ Գործընկերը պատասխանում է՝ ոչ, ձյունը չի խոչընդոտել։ Գյումրին հաղորդում է՝ 64 կամ …
կարդալ ավելին