Երեւանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակում կայացել է «Եվրոպայի խորհրդին առնչվող տերմինների եւ արտահայտությունների անգլերեն-հայերեն բառարանի» շնորհանդեսը: 2000 տպաքանակով հրատարակությունը նախատեսված է ուսանողների, լրագրողների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար: