Ատրճանակներ բեռնախցիկում

03/12/2005

Նոյեմբերի 30-ին ՀՀ Մաքսային պետական կոմիտեի Հետախուզության բաժնի աշխատակիցներն օպերատիվ միջոցառումների արդյունքում Բագրատաշենի մաքսային կետում խուզարկության են ենթարկել Երեւանի բնակիչ Կարեն Վարդանովի անձնական օգտագործման «Օփել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ եղել է ուղեւոր՝ Վրաստանի քաղաքացի Արտյոմ Աշոտյանը: Վերջինս ավտոմեքենայի զննման ժամանակ դիմել է փախուստի: Խուզարկության ընթացքում ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել եւ առգրավվել են «Մակարով» մակնիշի երեք ատրճանակներ, որոնցից 2-ը լիցքավորված են եղել 16 փամփուշտներով: Հայտնաբերված ատրճանակներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն՝ ձգաբանական-հետքաբանական փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: