Կեղծ անձնագիր

27/11/2005

Նոյեմբերի 24-ին Կոտայքի մարզային դատախազությունից ոստիկանության Նաիրիի բաժին նյութեր են ստացվել այն մասին, որ Թելման Քյարամի Մհոյանը (ծնված 26.04.83թ.) իր եղբոր՝ Ռաշիդ Մհոյանի (ծնված 1086թ.) փոխարեն կցագրման է ներկայացել Նաիրիի Զինկոմիսարիատ եւ ստացել է ծանուցագիր 2004թ. հոկտեմբերի 10-ին զորակոչի ներկայանալու համար: Պարզվել է, որ Թ. Մհոյանն իր լուսանկարով ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժնի անցագրային ծառայություն եւ այնտեղից կեղծ անձնագիր ստացել: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսդրության 325 եւ 327 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով: