Սպանություն Գլենդելում

14/11/2005

Արդեն մի քանի օր է, ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են Լոս-Անջելեսում տեղի ունեցած զարհուրելի սպանության մասին: Լոս-Անջելեսում լույս տեսնող «Ժամանակ» թերթի փոխանցմամբ՝ Գլենդելի ոստիկանության տվյալների համաձայն` սպանված աղջկա՝ Օդեթ Ծատուրյանի եւ նրա ընկերոջ համատեղ կյանքում նախկինում եւս բռնարարքներ են եղել: Քննությամբ պարզվել է, որ 24-ամյա գլենդելցի Օդեթ Ծատուրյանին սպանել է նրա ընկերը՝ Արթուր Խանզադյանը: Նրանց վերջին անգամ տեսել են սեպտեմբերի 6-ին: Այդ օրն Օդեթը պետք է երեկույթի գնար, սակայն այդպես էլ չի վերադարձել: Աղջկա դին հայտնաբերվել է Խանզադյանի Audi-ի մեջ: Սպանության բացահայտմանն օգնել են վարժեցված շները: