Հերթը ֆիզիոթերապեվտիկինն է

21/10/2005

Կառավարությունն ԱԺ է ուղարկել «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007թթ. ծրագրի մասին» օրինագիծը: Պետական բաժնեմաս ունեցող մեկ տասնյակից ավելի ընկերությունների ցանկում տեղ են գտել Հայաստանի որոշ մարզերում, Երեւանի կենտրոնում եւ տարբեր համայնքներում գտնվող ընկերություններ, բնականաբար՝ իրենց շենքերով հանդերձ: Առաջարկվում է սեփականաշնորհման հանձնել նաեւ Օրբելի փողոցում գտնվող հայտնի «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը», որը, կարելի է ասել, որ առողջապահական կենտրոններից միակ չսեփականաշնորհվածն էր: