Էրեբունի թանգարանի մոտակայքում ամեն շաբաթ եւ կիրակի օրերին գործում է Էրեբունու ավտոշուկան, ուր առավոտից երեկո ավտոխցանումներ են լինում: Բնակիչները մեզ պատմեցին, որ անգամ Շտապօգնության մեքենաներն են այդ խցանումների պատճառով ուշ տեղ հասնում: Շաբաթ-կիրակի օրերին այդ ավտոճանապարհն ավելի անանցանելի է դառնում, քանի որ ավտոշուկայի ճանապարհով են մարդիկ գնում Նուբարաշենի գերեզմանոց եւ զորամաս: Ոստիկանությունը, ինչպես տեսնում եք նկարներում, ոչինչ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: