Նոյեմբերի 7-ի ժամը 13-ի սահմաններում սիբիրյան խոցի ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Ախուրյան գյուղի բնակիչ, 47-ամյա Լարիսա Շ.-ն, որը միսը գնել էր Ախուրյանի շուկայից: Հարց է առաջանում, ինչպե՞ս ստացվեց, որ սիբիրյան խոցով վարակված կենդանու միսը վաճառքի է հանվել շուկայում: