Նոյեմբերի 18-ին որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արա Մ.-ն։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը տանը, վիճաբանության ժամանակ, նրան խոհանոցային դանակով հարվածել եւ նշված վնասվածքը հասցրել է կինը՝ 1981թ. ծնված Լուսինե Է.-ն։ Վերջինս բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին։ Դանակն առգրավված է։ Կատարվում է նախաքննություն։