Ֆինանսավորում է պետք

25/11/2005

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանը իշխանություններին կոչ է արել ֆինանսավորել այլալեզու թերթերը: Նա «Կավկազպրեսին» ասել է, որ Վրաստանում ընդամենը մի քանի ռուսերեն, հայերեն եւ ադրբեջաներեն թերթեր են լույս տեսնում, եւ պետությունը պետք է հոգածություն ցուցաբերի դրանց նկատմամբ: Վան Բայբուրդյանը, որը Թբիլիսիում լույս տեսնող «Վրաստան» հայալեզու թերթի գլխավոր խմբագիրն է, ասել է նաեւ, որ անբավարար է Վրաստանում գործող հայկական եւ ադրբեջանական թատրոնների ֆինանսավորումը: