Ողբերգական սպանություն

23/11/2005

Նոյեմբերի 18-ին անհայտ անձը Օշական գյուղի բնակիչ Արտյուշա Վերդյանի տան պատուհանից դեպի հյուրասենյակ նռնակ է նետել, որի հետեւանքով 1993թ. ծնված` Արմինե, 1994թ. ծնված` Արթուր, 1965թ. ծնված` Իրինա Վերդյանները մահացել են: 1985թ. ծնված Լյովա Թովմասյանն ու 1985թթ. ծնված Ֆրիդրիխ Վերդյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նշված գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Արթուր Զոհրաբյանը: Խուզարկությամբ վերջինիս գրպանից եւ տնից հայտնաբերվել ու առգրավվել են թմրանյութի նմանվող զանգված եւ «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակ: Ա. Զոհրաբյանը ձերբակալված է։ Քննությունը վարում է Արագածոտնի մարզի դատախազությունը: Ըստ նախնական վարկածի՝ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության արդյունքում: