Իտալիայում լրագրողները համազգային գործադուլ են հայտարարել: Դեկտեմբերի 8-ին հրաժարվել են աշխատել թերթերի ու լրատվական գործակալությունների աշխատակիցները, իսկ մեկ օր անց նրանց են միացել նաեւ Ազգային եւ մասնավոր հեռուստաընկերությունների աշխատակիցները:
Նրանք անկախություն են պահանջում: «Այս դեպքում գործադուլի պատճառը տնտեսական չէ: Մենք պահանջում ենք, որ ԶԼՄ-ների ղեկավարները մեր պայմանագրերի մեջ կետ մտցնեն, որով նյութերն ընտրելիս եւ լուսաբանելիս կապահովվի լրագրողի ազատությունը,- ասել է RAI պետական հեռուստատեսության խմբագրական կոմիտեի անդամ Ռոսսելի Ալիմենտին: -Հիմա մենք հաճախ ենք ստիպված լինում թեմաներն ընտրելիս հետեւել ղեկավարության խիստ ցուցումներին: Ընդ որում՝ ցանկացած լրագրողի կարող են հեռացնել աշխատանքից, եթե ղեկավարությանն ինչ-որ բան դուր չի գալիս»: