Դեկտեմբերի 11-ին, ժամը 0.30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Օրջոնիկիձե փողոցի 65 շենքի մոտ այրվում է Մարգո Ներսեսի Չիրկինյանի վագոն-տնակը։ Չիրկինյանը կույր է, թոշակառու (ծնված 01.01.1919թ.)։ Իրավապահները կասկածներ ունեն, որ Չիրկինյանը գտնվել է վագոն-տնակում։