2006 թ. հունվարից աղքատության բազային նպաստների չափը կավելանա մինչեւ 7000 դրամ: Այդ մասին հաղորդել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, երկրի սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջաններում բնակվող ընտանիքներին տրվող հատկացումները կավելանան միջինը 1000 դրամով: Հաջորդ տարվանից ընտանիքում 3-ից ավելի երեխայի առկայության դեպքում յուրաքանչյուրին կտրամադրվի լրացուցիչ 500-ական դրամ: Փոխնախարարը նշեց, որ հաջորդ տարվանից նախատեսվում է երեխայի ծնվելու ժամանակ տրվող միանվագ նպաստների բարձրացում: Միանվագ նպաստները կկազմեն 35 հազար դրամ, սոցիալապես անապահով ընտանիքների համար` մոտ 70 հազար: