Դեկտեմբերի 22-ին, ժամը 13.40-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Փարաքար գյուղի ՊԱՏ անշարժ պարեկակետի հետնամասում գտնվող «Արման Սարգսյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի շշերի լցման արտադրամասում հրդեհ է բռնկվել: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհն առաջացել է գազի բալոնի պայթյունի հետեւանքով, ինչի արդյունքում տարբեր աստիճանի այրվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել արտադրամասի 8 աշխատակիցներ: