Մեկ օրում` երկու դիակ

23/12/2005

Դեկտեմբերի 21-ին Վաղարշապատի Կամոյի փողոցի թիվ 6 կիսակառույց շենքի հետնամասում տղամարդու դիակ կար։ Ժամը 18.00-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ Հերացու 1-ում գտնվող տնակում տղամարդու դիակ կա։ Քննչական խումբը պարզել է, որ դա «Տարոն» կոմբինատի պահակ Իսքանդար Ս. Ավոյանի (ծնվ. 24.04.1948թ.) դիակն է։ Երկու դեպքերով Արմավիրի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Հայտնաբերված դիակները տեղափոխվել են դատափորձաքննության։ Իսկ առաջին դիակի հայտնաբերման առնչությամբ ձեռնարկվել են օպերատիվ ճանաչողական միջոցառումներ` ինքնությունը պարզելու համար։