Հափշտակություն

26/12/2005

Դեկտեմբերի 23-ին Արմավիրի Մարզային դատախազությունից Ոստիկանության Բաղրամյանի բաժին ստացվել են նյութեր այն մասին, որ իրենց է դիմել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակչուհի Ժենյա Ստեփանի Հակոբյանը եւ հայտնել, որ նույն գյուղի նախկին գյուղապետ Հարություն Սերյոժայի Հեքիմյանը վստահությունը չարաշահելու միջոցով խաբեությամբ իրենից հափշտակել է 7000 ԱՄՆ դոլար: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քննչական բաժանմունքում կատարվում է քննություն: