Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի տարեկան հաշվետվությունը վարչապետը գնահատել է «լավ»: Նախարարի խոսքերով՝ գերատեսչության հիմնական ձեռքբերումը 2005թ. ընթացքում Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացումն է 174 սմ-ով: Այժմ ջրի բարձրությունը հասել է 1991թ. նույն մակարդակին: Սակայն Վ. Այվազյանը հավաստիացրեց, որ այդ աշխատանքներին զուգընթաց անհրաժեշտ է հետեւել ջրի մաքրության պահպանմանը, ինչի նպատակով պետբյուջեից հատկացվել է 50 մլն դրամ: