Համաշխարհային բանկը մտադիր է 5 մլն դոլար հատկացնել Հայաստան թռչնագրիպի թափանցումը կանխարգելելուն ուղղված աշխատանքներին: Բանկի երեւանյան ներկայացուցչության խոսնակ Վիգեն Սարգսյանը «Regnum»-ին հայտնել է, որ ներկա փուլում Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում վարկի տրամադրման հարցով եւ քննարկում առաջնահերթ միջոցառումները: Տրամադրվող վարկի գումարի եւ դրա ուղղվածության հետ կապված բոլոր հարցերը հստակեցվելու են մեկ ամսվա ընթացքում: Նույն նպատակներով ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) անցյալ տարի Հայաստանին հատկացրել էր 35 հազար դոլար, որի հաշվին նաեւ կազմվելու է չվող թռչունների միգրացիայի գրաֆիկը: