Մահացել է բժշկի մեղքով

21/01/2006

Հունվարի 14-ին Տավուշի մարզային դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել Տավուշի մարզի Բերդի հիվանդանոց պետական ՓԲԸ-ի գինեկոլոգ Յուրի Արամայիսի Նասիբյանի եւ նույն հիվանդանոցի անեստեզիոլոգ Գագիկ Լեւոնի Մելիքյանի նկատմամբ։

Պարզվել է, որ վերջիններս նույն հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքի հիվանդ, Բերդի պոլիկլինիկայի գլխավոր հաշվապահ Կարինե Ռուդիկի Աթոյանի նկատմամբ դրսեւորել են մասնագիտական անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով Կ. Աթոյանը մահացել է հիվանդանոցում։