«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը կիրառման մեջ է մտել 2006թ. հունվարի 1-ից: Oրենքը խախտողների համար տուգանքի չափ է սահմանվել 10.000-20.000 դրամը: Արգելվելու է փողոցային առեւտուրը, շրջիկ գազի վաճառքը: Քաղաքապետի հրամանով` փողոցային առեւտրին Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ հետեւելու է նաեւ ՀՀ Ոստիկանությունը: Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը երեկ լրագրողներին հայտնել է, որ որոշ կրպակաշարեր կապամոնտաժվեն եւ կկառուցվեն նորերը: Իսկ սգո պարագաների վաճառքը պողոտաներից այսուհետ կտեղափոխվի գերեզմանատների հարակից տարածքներ: