Հունվարի 22-ին ժամը 20.40-ին մարմնական վնասվածքներով Վաղարշապատի քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել Մկրտիչ Գ. Մկրտչյանը, Արբինա Գ. Գրիգորյանը, Լիլիթ Մ. Մկրտչյանը, Ֆրիդա Ա. Աքուլյանը։ Դեպքը տեղի է ունեցել Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Դաշտ գյուղի սկզբնամասի հատվածում: Լ. Մկրտչյանի հայրն իր ՎԱԶ 21-013 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ԳԱԶ 24-11-ին: Վթարի ենթարկված շախմատի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ընդգրկված է մարտի 10-ին Եկատերինբուրգում անցկացվելիք աշխարհի կանանց առաջնության մասնակիցների կազմում: