Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ են համարվում բռնաբարությունը, սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, գործողություններին հարկադրելը, այն կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, եւ անառակաբարո գործողությունները, որոնք պատժվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 138, 139, 140, 141, 142 հոդվածներով: ԽՍՀՄ-ում, եթե անձը կամ անձինք դատապարտվում էին բռնաբարության հոդվածով, ապա բանտերում եւ գաղութներում նրանց նստատեղերին գալարվող …
կարդալ ավելինԱդրբեջանի Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ բրիտանական Ուեյբրիջի լաբորատորիան Կասպից ծովի առափնյա շրջաններից բերված թռչունների մոտ հայտնաբերել է թռչնագրիպի H5N1մահացու վիրուսը: «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի հեռուստաընկերությունները բնակչությանը հորդորում են խուսափել կերակրի մեջ թռչնի միս օգտագործելուց, իսկ Ադրբեջանի Առողջապահության եւ Գյուղատնտեսության նախարարությունները՝ խուսափել թռչունների հետ շփումներից:
կարդալ ավելինՎերջին օրերին Գեղարքունիքի մարզում ձնաբուքի պատճառով փակվել կամ դժվարանցանելի են դարձել մի շարք միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներ: Մայրուղիների վրա տեղի են ունեցել թեթեւ ավտովթարներ: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան: Գորիսում 2 օր տեւած քամիներն արմատախիլ են արել հսկայական ծառեր: Ծառերի տակ են մնացել ավտոմեքենաներ, բնակելի տներ: Էլեկտրասյուների շուռ գալու պատճառով քաղաքի կեսը եւ 20-ից ավելի …
կարդալ ավելինԱզգային ժողովի հաստատմանը ներկայացված 2005-2007թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում առկա է նաեւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաբուժ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այս կարգավիճակում էր «Ֆիզիոթերապեւտիկ» ինստիտուտը, որը, սակայն, հանվեց մասնավորեցման ցուցակից: Այսօր «Ավիաբուժ» ընկերության սեփականացումն «օրակարգային» խնդիր է, եւ հանձնարարված է ընկերությունը հրատապ կերպով մասնավորեցնել: Ինչո՞վ է զբաղվում «Ավիաբուժը», …
կարդալ ավելին2005-ին մեր երկրում քրեածին վիճակը բավականին մեղմ է եղել, իսկ օպերատիվ իրավիճակը` կառավարելի եւ վերահսկելի: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը: Վերջինիս փոխանցմամբ` 2005-ին Հայաստանում գրանցվել է հանցագործության դեպքերի նվազում. 2004-ի 10.080 հանցագործությունների դիմաց նախորդ տարի գրանցվել է 8875 հանցագործություն: Ծանր հանցագործությունները նվազել են 10,3, իսկ առանձնահատուկ ծանրերը՝ …
կարդալ ավելինՏղան այդ մասին չգիտի, որովհետեւ ծնված օրից ապրում է «Զատիկ» մանկատան տնօրենի հատկացրած երկաթե տնակում, որը տեղադրված է Թբիլիսյան խճուղի 26 հասցեում: Մեծացել է երկաթե տնակի խավարի մեջ: Գալուստը եւ նրա քույրը՝ 2 տարեկան Յուլյան անմարդկային այս պայմաններում ապրելու պատճառով խոսել չգիտեն, համենայնդեպս, մինչ օրս նրանք որեւէ բառ չեն արտաբերել: Տնակի տարածքում մի ժամանակ անտառ …
կարդալ ավելինԻրաքի կառավարությունը որոշել է վերականգնել Մոսուլի հայկական եկեղեցին, որը վնասվել էր 2004-ին՝ ահաբեկչական պայթյունից: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ավագ Ասադուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Ջալալ Ալ-Թալաբանիի եւ վարչապետ Իբրահիմ Ջաֆարիի հետ եւ դիմել համապատասխան խնդրանքով: Հունվարի 16-ին Իրաքի վարչապետի գրասենյակը դիմել է Ֆինանսների եւ Վերակառուցման …
կարդալ ավելինՎախը կենդանական բնազդ է, որը բնորոշ է ֆաունայի (չշփոթել սաունայի հետ) բոլոր ներկայացուցիչներին: Կենդանիները հիմնականում վախենում են իրենց վտանգ սպառնացող մյուս կենդանիներից, ինչպես նաեւ` բնական երեւույթներից եւ բնական աղետներից: Կարծում եմ, որ նախնադարյան մարդը եւս վախեցել է նման բաներից: 21-րդ դարում ամեն ինչ փոխվել է: Մարդկությունն ավելի շատ ինքն իրենից է վախենում` իսլամական էքստրեմիստներից, տեռորիստներից, …
կարդալ ավելինՌուսաստանում սկսվել է արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման ծրագրի մշակումը: Նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել, որը մշակելու է հայրենակիցների՝ Ռուսաստանում կամավոր վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիր: «Իզվեստիա» թերթի համաձայն՝ ըստ Ռուսաստանում գործող օրենսդրության` հայրենակից են համարվում Ռուսական Կայսրությունում, ԽՍՀՄ-ում, Ռուսաստանի Դաշնությունում ծնված բոլոր անձինք եւ նրանց ժառանգները: Փաստորեն, Ռուսաստանում հայրենակից է համարվում նախկին …
կարդալ ավելինԵրեւանում օրական գոյանում են 500-550 տոննա կենցաղային կոշտ թափոններ: Դրանց տեղափոխմամբ զբաղվում են 15 սանմաքրման ընկերություններ, որոնցից յոթը մասնավոր են: Քաղաքապետարանն արդեն այս ընկերություններին չի ֆինանսավորում, թաղապետարաններն էլ ֆինանսավորում են միայն փողոցների մաքրման համար: Բնակիչների եւ տնտեսվարող սուբյեկտների առաջացրած աղբը մաքրվում կամ տեղափոխվում է հենց իրենց իսկ ֆինանսավորմամբ: Որ Երեւանում աղբահանության վիճակը վատ է, չեն …
կարդալ ավելինԻրենց տեսակետներով հանդես եկան Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵՄ-ում Նորվեգիայի ներկայացուցչության իրավական եւ ներքին գործերի հարցերով խորհրդական Տոնյե Մինիխը: Ա. Մելիքյանը հարկ համարեց արձանագրել, որ 2003թ. ընդունված օրենքը համապատասխանում …
կարդալ ավելինԱյդ մոտեցումները մշակել է մրցութային կարգով ընտրված աշխատանքային խումբը՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Այս նպատակով ուսումնասիրվել են ՀՀ աշխատանքի շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը, մասնագիտական համակարգի հնարավորությունները՝ աշխատաշուկայի պահանջարկը բավարարելու տեսանկյունից, հետազոտվել են նոր պայմաններում մասնագիտական կրթության առջեւ ծառացած հիմնական խնդիրները, նախանշվել են դրանց լուծման ուղիները: ՄԱԶԾ աշխատանքային խումբն ուսումնասիրություններ է կատարել 2003թ. …
կարդալ ավելինՓետրվարի 14-23-ը Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում տեղի կունենա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը, որը նախագահելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Համագումարի թեման առնչվում է համաշխարհային զարգացումներին: Համագումարին մասնակցելու են շուրջ հինգ հազար պատվիրակներ:
կարդալ ավելին«Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքը հսկող ոստիկանը զարմացած է: Ասում է, որ բոմժերը շատացել են, ու մեկ էլ տեսնում ես` լուսաբացին նրանցից մեկն ուշագնաց վիճակում թաղված է ձյան մեջ: Գիշերն ավարտվում է, ու տեղացող ձյան տակ, կիսախավարի մեջ հայտնվում են անկենդան մարդիկ: «Շտապօգնություն ենք կանչում, պատահում է, որ ուշ է լինում, մեռած ենք գտնում, բայց պատահում …
կարդալ ավելինԱՄՆ-ի Ռադիոհեռարձակման կառավարիչների խորհուրդը հայտարարել է, որ որոշ հաղորդումներ կրճատվելու են, բայց լրացուցիչ գումարներ են հատկացվելու Մերձավոր Արեւելք, Աֆղանստան եւ Իրան հեռարձակվող հաղորդումների բարելավմանը: Դադարեցվելու է նաեւ ռադիոհեռարձակումը ռուսերեն եւ նախկին Հարավսլավիայի հանրապետությունների լեզուներով, սակայն կշարունակվի այդ լեզուներով հեռուստահաղորդումների պատրաստումը: ԱՄՆ-ի Ռադիոհեռարձակման կառավարիչների խորհուրդը տնօրինում է հեռուստա եւ ռադիոկայանների ցանցը, այդ թվում՝ «Ամերիկայի ձայն» եւ …
կարդալ ավելինԵրեւանցիներից շատերը կհիշեն երիտասարդ տղային, որը թափառում էր քաղաքի փողոցներում՝ խաղալիք ատրճանակով կրակելով անցորդների վրա։ Երբեմն նրան կարելի էր հանդիպել որեւէ շուկայում` հում բադրիջան ուտելու իր ունակությունը փողով ցուցադրելիս։ Այդ երիտասարդը Աշոտ Գրիգորյանն է` ծնված 1981 թվականին, որին հենց ծննդատնից Գավառի մանկատուն են տեղափոխել։ Երեք տարեկանը լրանալուն պես տեղափոխել են Մեղրիի մանկատուն։ Երբ սկսվել է …
կարդալ ավելին1988 թվականից մինչեւ այս տարվա հունվարի 31-ը Հայաստանում գրանցվել է 382 ՄԻԱՎ վարակակիր, որից 363-ը ՀՀ քաղաքացիներ են: Անցած տարի արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 78 նոր դեպք, 75-ը՝ ՀՀ քաղաքացիների շրջանում: Վարակակիրներից 108-ի մոտ՝ 18 կին եւ 4 երեխա, ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 79 դեպք, այդ թվում՝ 13 կին …
կարդալ ավելին«ITAR-TASS»-ը, վկայակոչելով Վրաստանի Էներգետիկայի նախարարությանը, տեղեկացնում է, որ Վրաստանում վերականգնվել է էներգիայի եւ գազի բնականոն մատակարարումը, եւ վերացել է գազի լրացուցիչ աղբյուրների անհրաժեշտությունը: Արդյունքում Վրաստանի խնդրանքով Իրանը փետրվարի 6-ից դադարեցրել է գազի մատակարարումը: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով Վրաստանը զրկվել էր ռուսաստանյան գազից, եւ հունվարի 30-ից մինչեւ փետրվարի 6-ն Իրանն Ադրբեջանի տարածքով …
կարդալ ավելինՆման հանցագործություններ կատարած անձինք, որպես հանցագործության գործիք, հիմնականում օգտագործում են սուր, կտրող-ծակող առարկաներ, գաղտնի փականով դանակներ, երկաթյա լինգեր, շղթաներ, մետաղալարեր, մարտական եւ ինքնաշեն ատրճանակներ: Իսկ իրենց չար գործը կատարելուց առաջ, վախենալով ճանաչվելու հեռանկարից, դիմակավորվում են մարզական գլխարկներով, կանացի զուգագուլպաներով: Բանկերում պահվող գումարները բոլոր ժամանակներում գայթակղել են մեծ ու փոքր տրամաչափի գողերին, հափշտակության այլեւայլ եղանակներին տիրապետող …
կարդալ ավելինՅուրաքանչյուր մարդ անկրկնելի է։ Մարդը այն մեխանիզմն է, որի անխափան աշխատանքի համար պետք է նրա ներաշխարհ մուտք գործել եւ ուսումնասիրել։ Եթե խոսքը պաթոլոգիական հոգեբանական շեղումների մասին չէ, մարդուն կարելի է հասկանալ հոգեբանական եւ ինտելեկտուալ թեստերի օգնությամբ։ Թեեւ այսօր ողջ աշխարհում կիրառվող թեստերից շատերը հենց հոգեպես հիվանդ մարդկանց համար են ստեղծվել, սակայն լայնորեն գործածվում են տարբեր …
կարդալ ավելին