Վերաբնակեցնում են

10/02/2006

Ռուսաստանում սկսվել է արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման ծրագրի մշակումը: Նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել, որը մշակելու է հայրենակիցների՝ Ռուսաստանում կամավոր վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիր: «Իզվեստիա» թերթի համաձայն՝ ըստ Ռուսաստանում գործող օրենսդրության` հայրենակից են համարվում Ռուսական Կայսրությունում, ԽՍՀՄ-ում, Ռուսաստանի Դաշնությունում ծնված բոլոր անձինք եւ նրանց ժառանգները: Փաստորեն, Ռուսաստանում հայրենակից է համարվում նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում նաեւ` Հայաստանի բնակչության մեծ մասը: