Գազամատակարարումը դադարեցվել է

10/02/2006

«ITAR-TASS»-ը, վկայակոչելով Վրաստանի Էներգետիկայի նախարարությանը, տեղեկացնում է, որ Վրաստանում վերականգնվել է էներգիայի եւ գազի բնականոն մատակարարումը, եւ վերացել է գազի լրացուցիչ աղբյուրների անհրաժեշտությունը: Արդյունքում Վրաստանի խնդրանքով Իրանը փետրվարի 6-ից դադարեցրել է գազի մատակարարումը: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով Վրաստանը զրկվել էր ռուսաստանյան գազից, եւ հունվարի 30-ից մինչեւ փետրվարի 6-ն Իրանն Ադրբեջանի տարածքով օրական 2 մլն խորանարդ մետր գազ էր առաքում Վրաստան: