Թռչնագրիպն Ադրբեջանում է

11/02/2006

Ադրբեջանի Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ բրիտանական Ուեյբրիջի լաբորատորիան Կասպից ծովի առափնյա շրջաններից բերված թռչունների մոտ հայտնաբերել է թռչնագրիպի H5N1մահացու վիրուսը: «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի հեռուստաընկերությունները բնակչությանը հորդորում են խուսափել կերակրի մեջ թռչնի միս օգտագործելուց, իսկ Ադրբեջանի Առողջապահության եւ Գյուղատնտեսության նախարարությունները՝ խուսափել թռչունների հետ շփումներից: