Պատահարներ մարզերում

11/02/2006

Վերջին օրերին Գեղարքունիքի մարզում ձնաբուքի պատճառով փակվել կամ դժվարանցանելի են դարձել մի շարք միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներ: Մայրուղիների վրա տեղի են ունեցել թեթեւ ավտովթարներ: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան: Գորիսում 2 օր տեւած քամիներն արմատախիլ են արել հսկայական ծառեր: Ծառերի տակ են մնացել ավտոմեքենաներ, բնակելի տներ: Էլեկտրասյուների շուռ գալու պատճառով քաղաքի կեսը եւ 20-ից ավելի գյուղեր հոսանքազրկված են: Իսկ Գյումրիի Տիմիրյազեւի 22 հասցեի տունը փետրվարի 9-ից շարունակում է ինքնափլուզվել: Գյումրիի քաղաքապետարանից հավաստում են, որ այս փլուզումը միակը չէ իր բնույթով: