Փետրվարի 14-23-ը Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում տեղի կունենա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը, որը նախագահելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Համագումարի թեման առնչվում է համաշխարհային զարգացումներին: Համագումարին մասնակցելու են շուրջ հինգ հազար պատվիրակներ: