ԱՄՆ-ի Ռադիոհեռարձակման կառավարիչների խորհուրդը հայտարարել է, որ որոշ հաղորդումներ կրճատվելու են, բայց լրացուցիչ գումարներ են հատկացվելու Մերձավոր Արեւելք, Աֆղանստան եւ Իրան հեռարձակվող հաղորդումների բարելավմանը: Դադարեցվելու է նաեւ ռադիոհեռարձակումը ռուսերեն եւ նախկին Հարավսլավիայի հանրապետությունների լեզուներով, սակայն կշարունակվի այդ լեզուներով հեռուստահաղորդումների պատրաստումը: ԱՄՆ-ի Ռադիոհեռարձակման կառավարիչների խորհուրդը տնօրինում է հեռուստա եւ ռադիոկայանների ցանցը, այդ թվում՝ «Ամերիկայի ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայանները, որոնք հեռարձակվում են աշխարհի 56 երկրներում եւ ունեն շուրջ 140 միլիոնանոց լսարան: