Ձերբակալություններ Ռուսաստանում

01/02/2006

Ռուսաստանում նախորդ տարվա ընթացքում ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության կողմից հետախուզման մեջ հայտարարված 19 քաղաքացի: Իսկ ընդհանուր առմամբ, 2005թ. Ռուսաստանում ձերբակալվել է 256 մարդ, ովքեր հետախուզման մեջ են հայտարարվել ԱՊՀ երկրների իրավապահների կողմից: Նրանցից 127-ը հետախուզման մեջ են գտնվում Ուկրաինայում, 51-ը՝ Ադրբեջանում, 28-ը՝ Բելառուսում: