Փլուզումներ Շիրակում

14/02/2006

Առատ ձյան պատճառով Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում գրանցվել է հերթական փլուզումը: Այս անգամ քանդվել են գյուղի մշակույթի տան շենքի տանիքը եւ պանելային ծածկը: Բարեբախտաբար, զոհեր չկան, բայց նյութական վնասները մեծ են: Դասապարապմունքներին զուգահեռ փլուզումները շարունակվում են նաեւ նույն մարզի Վարդաքար գյուղի դպրոցում: Վերջինս մարզի միակ դպրոցն է, որ երրորդ աստիճանի վթարայնություն ունի եւ պետք է ոչ թե վերանորոգվի, այլ հիմնովին կառուցվի: Սակայն մինչեւ այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում: