Ախալքալաքի ռուսաստանյան 62-րդ ռազմակայանի վառելիքի լցակայանի պետ Սեմյոն Գանդելյանը հայտարարել է, թե առանց որեւէ պատճառի իրեն ծեծի է ենթարկել ռազմակայանի փոխհրամանատար Ալեքսանդր Խրոմենկոն: «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Գանդելյանը լրագրողների է ցույց տվել գլխի վնասվածքները եւ նշել, որ ուղեղի ցնցում է ստացել: Միջադեպի մասին նա տեղեկացրել է տեղի ոստիկաններին: Սեմյոն Գանդելյանը հայտարարել է, թե ռուսաստանյան զորակայանում նման միջադեպերը հազվադեպ չեն, սակայն այստեղ աշխատող տեղի հայերն աշխատանքը չկորցնելու համար նախընտրում են «աղբը տնից դուրս չհանել»: