Առանց ճանապարհային տուրքերի

18/02/2006

Փետրվարի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանը վավերացրել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ճանապարհատրանսպորտային տուրքը հանելու մասին համաձայնությունը: «Ըստ համաձայնագրի, հայկական եւ վրացական կողմերն ազատվում են ճանապարհային տուրքերից»,- ասել է Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա նշել է նաեւ, որ այդպիսով հեշտանում է հայ-վրացական սահմանային մաքսակետում տրանսպորտի տեղաշարժը: