Բջջային կապ` հեռուստացույցով

21/03/2006

Հունվարին «ԱրմենՏելը» բջջային հեռախոսակապի նոր ալեհավաք էր տեղադրել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Մեր տեղեկություններով, ընկերության նոր «ծառայության» պատճառով քաղաքի բնակիչները զրկվել են նորմալ հեռուստացույց դիտելու հնարավորությունից: Բանն այն է, որ բոլոր հեռախոսային խոսակցությունները լսվում են քաղաքում եթեր հեռարձակվող հեռուստաալիքներով: Բնակիչները դժգոհում են, որ ֆիլմերի կամ լրատվական ծրագրերի փոխարեն` իրենք լսում են ուրիշների «ժամադրությունների կամ ընտանեկան հարաբերությունների մանրամասները»: Մեր աղբյուրների հավաստմամբ, այս կապակցությամբ մի քանի անգամ Երեւանից Շիրակի մարզ են այցելել ընկերության մասնագետները, սակայն մինչ օրս նրանց չի հաջողվել խնդիրը լուծել: