Ինֆորմացիա` համայնքներին

19/04/2006

Երեկ Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը եւ նրա տեղակալ Դավիթ Թումանյանն ասուլիս էին հրավիրել` «Login» տեղական ինքնակառավարման տեղեկատվական ցանցը ներկայացնելու համար: Վ. Մովսիսյանի խոսքերով, «Login»-ը Հայաստանի համայնքապետարաններին, դրանց աշխատակիցներին եւ այլոց լայնածավալ ինֆորմացիա կտա ինչպես` ՀՀ, այնպես էլ` արտասահմանյան համայնքների վերաբերյալ: Սակայն, թե ինչպես պետք է ինտերնետի հնարավորություն չունեցող համայնքներն օգտվեն այդ տեղեկատվությունից, նրանք չասացին: Իսկ «գլոբալիզացված» համայնքապետարանների աշխատակիցները հաստատ չեն նստի ու կարդա այդ ծավալուն վերլուծությունները: