33 մլն դոլարի օգնություն

17/04/2006

2005թ. 37 երկրներից 137 կազմակերպությունների հասցեով հանրապետություն են ներմուծվել շուրջ 14.92 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ: Դա մոտ 3,5 մլրդ դրամով պակաս է 2004թ. համեմատությամբ։ Ըստ ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանի, մարդասիրական օգնության ծավալների կրճատումը պայմանավորված է մարդասիրական օգնության ծրագրերից աստիճանաբար զարգացման ծրագրերին անցնելու հանգամանքով: Անցյալ տարվա ընթացքում հանրապետությունում բարեգործական եւ մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային եւ հանրապետական 145 կազմակերպություն, որից 53-ը եղել են երկարաժամկետ, իսկ 92-ը` կարճաժամկետ ծրագրեր: