Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում այսօր, ժամը 18.00-ին, Նորին Սրբության նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ մայիսի 3-ին Երեւան-Սոչի ուղերթի օդանավի ավիավթարից զոհվածների հոգիների համար։