«No comment»

24/04/2006

Երեկ Հնդկաստանի դեսպանությունից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի 3-րդ կուրսի հնդիկ ուսանող Պռաշանտ Անչալիայի ողբերգական մահվան եւ նախօրեին հնդիկ ուսանողների կազմակերպած բողոքի ցույցի կապակցությամբ: «Դեսպանն ասել է՝ «No comment»,- լակոնիկ պատասխան տվեց դեսպանության աշխատակիցը: ԵՊԲՀ համալսարանի ղեկավարությունը խիստ վրդովված է ողբերգության օրը Հնդկաստանի փոխդեսպանի այն հայտարարությունից, թե կատարվածի ողջ պատասխանատվությունը պետք է բուհը կրի: Ինչպես տեղեկացրեց ԵՊԲՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, փոխդեսպանի անպատասխանատու հայտարարությունն առիթ է դարձել, որպեսզի ուսանողները ծայրահեղ քայլերի դիմեն, ինչի կապակցությամբ էլ իրենք որոշել են պաշտոնապես դիմել Արտաքին գործերի նախարարություն:

Կարդացեք Հնդկական «դեդովշչինան» շահարկում է ողբերգական մահը