Հրաժարական

05/04/2006

Վաղը տեղի կունենա ԳԱԱ նախագահության նիստ, որի ժամանակ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը հրաժարական կտա: Բացի Սարգսյանի հակառակորդներից, այս լուրը հաստատում են նաեւ նրա համախոհները: Ֆ. Սարգսյանի հրաժարականին կհետեւի ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը՝ ապրիլի 11-ին, որի ժամանակ նախագահությունը կորոշի նոր նախագահի ընտրության օրը: Առայժմ ԳԱԱ նախագահի հնարավոր թեկնածուներ են համարվում ԳԱԱ փոխնախագահ Էդուարդ Ղազարյանը, Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանը, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Նորայր Առաքելյանը: Որոշ լուրերի համաձայն՝ Ֆադեյ Սարգսյանը կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական: