Օրերս տեղի ունեցավ Վանաձորի վետերանների միության հաշվետու-ընտրական ժողովը: Վետերանները ժողովում դժգոհություն են հայտնել, որ իրենց հիշում են ընտրությունից ընտրություն կամ տոն օրերին: Դժգոհություններն այնքան շատ են եղել, որ ժողովին ներկա գտնվող քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու Լոռվա փոխմարզպետ Սամվել Գյուլբենկյանը նախընտրել են մինչեւ վերջ չմնալ: