Մարտի 31-ին Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ՀՀ կառավարությունը քննարկում է Իրանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցը: Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, Հովիկ Աբրահամյանը Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանին խնդրել է ճշտել, թե հատկապես ինչպիսի աջակցության կարիք ունի իրենց երկիրը: